azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպելու է նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաաևի հետ:

Բացի այդ, Լավրովը կհանդիպի իր ղազախ պաշտոնակից Մուխտար Տլուբերդիի հետ:

«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են միջազգային կազմակերպություններում համագործակցության թեման և տարածաշրջանային խմբավորումների հետ հարաբերությունները»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործոց նախարարությունը, նշելով, որ խոսքը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայան համագոործակցության մասին է: