Ղազախստանում նախագահական ընտրությունների օրվանից ի վեր 957 մարդ է բերման ենթարկվել |aysor.am|
14:24 - 13 հունիսի, 2019

Ղազախստանում նախագահական ընտրությունների օրվանից ի վեր 957 մարդ է բերման ենթարկվել |aysor.am|

aysor.am։ Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահի արտահերթ ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 957 մարդ, հայտարարել է երկրի Գլխավոր դատախազությունը։

670 բերման ենթարկվածներ ստացել են վարչական կալանքներ, ևս 115-ը տուգանվել են, 172-ը՝ ստացել նախազգուշացում, գրել է Tengrinews.kz-ն:

Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել:

«Այսօր դուրս կգա ևս 63 անձ», - հայտնել են դատախազությունից։

Հունիսի 9-ին և 10-ին Ալմաթիում և Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահի ընտրությունները բոյկոտելու կոչով:

Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման էր ենթարկել մոտ 500, հունիսի 10-ին՝ մոտ 200 մարդու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել