Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կխորացնի անկայունությունը տարածաշրջանում.Թուրքիա |news.am|
15:52 - 03 հունվարի, 2020

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կխորացնի անկայունությունը տարածաշրջանում.Թուրքիա |news.am|

news.am:  Լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, ասել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Թուրքական ԱԳՆ հայտարարությունում խոր մտահոգություն է արտահայտվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ լարվածության աճով, եւ որ Իրաքի վերածումը հակամարտության գոտու վնաս կհասցնի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:


Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել