Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա |aysor.am|
10:45 - 31 մայիսի, 2019

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում:

Ամեն դեպքում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային թեմաներից մեկն է», - ասել է Զախարովան՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան, իհարկե, հասկանում է, որ «կարգավորման մեջ առաջնային դերակատարում պետք է ունենան երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել