ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով արտակարգ նիստ է գումարում |shantnews.am|
07:28 - 10 հուլիսի, 2019

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով արտակարգ նիստ է գումարում |shantnews.am|

shantnews.am։  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արտակարգ նիստ է գումարում ՝ քննարկելու Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը: Նիստը հրավիրվել է ԱՄՆ -ի կողմից:

Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ գերազանցել է ուրանի հարստացման՝ 2015 թ․-ի պայմանագրով նախատեսված չափաքանակը: Խոսքը վերաբերում է 300 կգ հարստացված ուրանի չափին: Իրանը հայտարարել է, որ գերազանցել է այդ չափաքանակը պայմանագրից ԱՄՆ -ի դուրս գալու որոշման և Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ռեժիմը դարձյալ վերակենդանացնելու պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել