ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը
09:16 - 01 ապրիլի, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը,  Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում փախստականների, գաղթականների ու տարհանված անձնաց անվտանգության ու առողջության համար անհամաատասխան պայմանների մասին, քանի որ վերջիններս, ապրելով սանիտարական նորմերի ու բժշկական օգնության բացակայության պայմաններում, առավել խոցելի են հիվանդության համար։ 

«Աշխարհի փախստականների երեք չորրոդն ու գաղթականների մեծ մասն ապրում են զարգացող տարածաշրջաններում, որտեղ առողջապահական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է։ Շատերն ապրում են գերբնակեցված ճամբարներում, բնակավայրերում, ապաստարաններում կամ ընդունող կենտրոններում, որտեղ նրանք զուրկ են համապատասխան բժշկական օգնություն ստանալու, մաքուր ջուր ունենալու և սանիտարական նորմերը պահպանելու հնարավորությունից։

Պաշտոնական և ոչ պաշտոնական վայրերում տեղակայաված փախստականներն ու գաղթականներն ապրում են խիտ բնակեցված տարածքներում՝ առանց սանիտարական պայմանների, ինչը հատկապես մտահոգիչ է։ Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածումը կունենա մահացու հետևանքներ՝ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Գաղթական երեխաներն ու նրանց ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր պահվում են առանց իրավական հիմնավորման, պետք է անմիջապես ազատ արձակվեն»։

Աղբյուրը՝ who.int:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել