ՄԱԿ ԱԽ-ը նախազգուշացրել է. հրադադարի ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ |news.am|
07:03 - 30 օգոստոսի, 2019

ՄԱԿ ԱԽ-ը նախազգուշացրել է. հրադադարի ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ |news.am|

news.am։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է, որ հրադադարի խախտման ռեժիմը Իսրայելի եւ Լիբանանի կողմից վերջինի հարավում «կարող է հանգեցնել նոր հակամարտության, որը կողմերից ոչ մեկը կամ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ», տեղեկացնում է AP-ը։

Խորհրդի նախազգուշացումն ընդունվել է Ֆրանսիայում միաձայն ընդունված բանաձեւով, որը մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը երկարացնում է ՄԱԿ 10 հազար 500 թվաքանակով խաղաղարար ուժերի մանդատը Լիբանանի հարավում, որոնք հայտնի են որպես ՄԱԿԼԶՈւ։

Անվտանգության խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին «առավելագույն հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերել եւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել մարտական գործողությունների դադարեցումը կամ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»։

Բանաձեւում կրկնվում է Խորհրդի կոչը Իսրայելին եւ Լիբանանին՝ պահպանել հրադադարը։
Խորհուրդը նորից բոլոր երկրներին կոչ է արել ապահովել զենքի մատակարարման 2006 թվականի էմբարգոյի պահպանումը եւ կանխել զենքի վաճառքը կամ մատակարարումը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի Լիբանանում, որը լիազորված չէ կառավարության կամ ՄԱԿ ուժերի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել