armenpress.am: Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում Է անելով BBC-ին:

«Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները թելադրված են ոչ կոռեկտ պատճառներով եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված Է պաշտոնական հայտարարության մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտարարել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:

«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն Է հօգուտ հայտնի լրագրողուհու, որը պայքարում Է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել Է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա: