Մադուրոն հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին |tert.am|
05:39 - 28 մայիսի, 2019

Մադուրոն հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին |tert.am|

tert.am։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր ղեկավարած Միասնական սոցիալիստական կուսակցության անդամներին նախապատրաստվել խորհրդարանական ընտրությունների, որը նա ցանկանում է անցկացնել «ավելի շուտ, քան ավելի ուշ»:

«Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցությանը խնդրում եմ պատրաստ լինել նախընտրական քարոզարշավի, որպեսզի հաղթենք ընտրություններում և թարմացնենք Ազգային ժողովը՝ ավելի շուտ, քան ավելի ուշ: «Մենք ընտրություններ ենք ուզում, վաղ ընտրությունները», սա է մեր կարգախոսը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշել է Մադուրոն՝ դիմելով կուսակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել