«Մալաթիա մոլ»-ի հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|
10:22 - 10 սեպտեմբերի, 2019

«Մալաթիա մոլ»-ի հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am։ Oգոստոսի 24-ին «Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ԱԻՆ հակահրդեհային վարչությունում նյութեր են նախապատրաստվում Դատախազություն ուղարկվելու համար։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել էր մարել միայն հաջորդ օրը՝ լուսադեմին։ Ընդհանուր առմամբ` հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր 19 մարտական հաշվարկ։

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել