factor.am: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը կանցկացնեն մինչև հունվարի վերջ: Ադրբեջանական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ հանդիպման վայրն ու օրը հստակեցվում են:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են այդ հանդիպման անցկացման հարցում՝ վստահություն հայտնելով, որ վաղ թե ուշ բանակցություններն արդյունք կտան:

Նա նաև հավելել է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը՝ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կազմակերպվող հանդիպումների մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով:

«Մենք այդ սկզբունքը երբեք չենք խախտում»,- ասաց Աննա Նաղդալյանը: