Մայիսին անշարժ գույքի գործարքները 2018 թ. նույն ամսվա համեմատ աճել են 17.8%-ով. կադաստրի կոմիտե
06:43 - 20 հունիսի, 2019

Մայիսին անշարժ գույքի գործարքները 2018 թ. նույն ամսվա համեմատ աճել են 17.8%-ով. կադաստրի կոմիտե

2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8%-ով: Այս մասին տեղեկացնում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.9%-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 9.9%-ով: Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել