Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով. ապրիլի համեմատ տեմպը թուլացել է |hetq.am|
10:26 - 25 հունիսի, 2019

Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով. ապրիլի համեմատ տեմպը թուլացել է |hetq.am|

hetq.am։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-մայիսին կազմել է 7.3%` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ցուցանիշներն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփմամբ։

Աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 16.5 % աճ։ Ծառայությունների ոլորտի ծավալը հունվար-մայիսին կազմել է 737.3 մլրդ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 733.1 մլրդ դրամ՝ աճելով 5.6 %-ով։

Առևտրի շրջանառությունը 1.15 տրլն դրամ է։ Առևտրի ծավալներն աճել են 9.4 %-ով։

Իսկ շինարարության ոլորտի աճը կազմել է 6.1 %, ծավալները՝ 97.3 մլրդ դրամ։

Գյուղատնտեսության տվյալները հրապարկվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։

Իսկ եթե դիտարկում ենք միայն մայիսի տվյալները, ապա 2018 թվականի մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 %-ով` ճիշտ այնքան, որքան հունվար-մայիսի կտրվածքով: Հիմնական աճն ապահովել են ծառայությունների ոլորտը՝ 14.8 %, արդյունաբերության ոլորտ` 10.2 %, առևտրի շրջանառության ոլորտը՝ 4.9 % և շինարարության ոլորտը` 2 %:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին ՏԱՑ-ի ամենաբարձր աճը գրանցվել է ապրիլին՝ 9.5 %: Մայիսին, սակայն, տեմպը թուլացել է։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել