Մայիսի 9-ը հպարտության և վշտի օր է. Վլադիմիր Պուտին |azatutyun.am|
08:10 - 09 մայիսի, 2019

Մայիսի 9-ը հպարտության և վշտի օր է. Վլադիմիր Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում այսօր անցկացվող Հաղթանակի օրվա զորահանդեսին ներկա են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Կարմիր հրապարակում հանդես գալով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված ուղերձով, Պուտինն ասել է, որ մայիսի 9-ը հպարտության և վշտի օր է:

«Տարեց տարի մենք ավելի սուր ենք զգում այդ աննախադեպ սխրանքի բարոյական հզորությունը, մեր ժողովրդի ռազմական հաղթանակի վիթխարի արժեքը, հենց դա է մեզ փրկել և պաշտպանել հայրենիքը, դարձել ամբողջ մարդկության հույսը և պատվարը, Եվրոպայի ժողովուրդների գլխավոր ազատարարը»,- հայտարարել է Պուտինը:

Նա ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել ռազմական հզորությունը:
Միաժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ համագործակցել ահաբեկչության, ծայրահեղականության և նեոնացիզմի դեմ պայքարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել