Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ |armenpress.am|
13:14 - 24 հունիսի, 2019

Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ |armenpress.am|

armenpress.am։ Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի:

«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում 2 վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Եզրակացությունները տրվել են մասնագիտացված ընկերությունների կողմից»,-հավելեց նա:
Հայկ Սարգսյանի խոսքով՝վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան:

«Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել