Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց հերթական միջնորդությունը |24news.am|
11:35 - 20 օգոստոսի, 2019

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց հերթական միջնորդությունը |24news.am|

24news.am։ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո այդ մասին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել