Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ |shantnews.am|
10:18 - 08 հոկտեմբերի, 2019

Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ |shantnews.am|

shantnews.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնեք՝ պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է:

Հավելենք` Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Պաշտպանների տեղեկացմամբ՝ նա շուրջօրյա գտնվում է բժիշկների հսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել