Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա,  ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան |tert.am|
09:07 - 13 հունիսի, 2019

Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա, ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան |tert.am|

tert.am: Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն իշխանությունը գնահատական չտա, ապա հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

«Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։

Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,- ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։

«Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, ապա եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել