tert.am: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի ընտանեկան միջոցների վրա կալանքը հանվի:

Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանը վճարովի հիմքերով բուժում է ստանում, նաև պաշտպանությունն իրականացնելու համար այս ընթացքում ֆինանսական խնդիրները լուծել են հարազատների, բարեկամների օգնության միջոցով:

Մեղադրող կողմից ասացին, որ միջոցները գերազանցում են 2 մլրդ դրամը: Այսպիսով՝ 1 մլրդ-ի հետ կապված գույքի և միջոցների վրա դրված կալանքը վերացվեց: Իսկ ինչ մնում է դատավարությանը և բժշկական ծառայությունից օգտվելուն, ասացին, որ կարող է նա պետականորեն անվճար ծառայություններից օգտվել:

«Հետևաբար սույն միջնորդությունն այս պահին, կարծում ենք, ենթակա է մերժման»,-ասաց մեղադրող կողմը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը մերժեց և նշեց, որ համապատասխան վճարումներ և ծախսեր անելու համար հնարավոր է բազմաթիվ պատճառաբանություններ բերվեն, բայց Գրիգորյանը կարող է պետական միջոցներով այդ ծառայությունները ստանալ: