azatutyun.am։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։
Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով։
Բաղդասարյանը նշեց, որ գիշերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. - «Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, և պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանն այսօր ներկա չէ այս դատական նիստին»։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։
comment.count (0)