Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին
09:02 - 23 հունվարի, 2020

Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանեան - ի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչև ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր և թե իրավիճակի հանգուցալուծման ուղիներ։

Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար և հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։

Կուզեի նշել նաև, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություներից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության և հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել