Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ֆեսբուքյան էջում գրել է․

«Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսներն, որոնց լուսանկարները այսօր տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում:

Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչեւ նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում:

Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղեւորափոխադրողների հետ եւ առաջարկել՝ մինչեւ նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը (հղումը՝ մեկնաբանութունում):

Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարեւոր է իմանալ, որովհետեւ նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձեւավորման եւ այլն)»։