Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է լինել Հ1-ի գործադիր տնօրենը, նախկինում հնչած բոլոր մեղադրանքները չունեն լուրջ հիմքեր․ Արա Շիրինյան |tert.am|
12:47 - 12 հունիսի, 2019

Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է լինել Հ1-ի գործադիր տնօրենը, նախկինում հնչած բոլոր մեղադրանքները չունեն լուրջ հիմքեր․ Արա Շիրինյան |tert.am|

tert.am: Փոփոխություններ ցանկացած հիմնարկում միշտ տեղի են ունում, բայց եթե նկատի ունեք խոշորածավալ կամ զանգվածային կադրային փոփոխություն, ապա ասեմ, որ չի լինելու։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հարցին՝ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Շիրինյանը կարճ պատասխանեց․ «Այո, նա շարունակելու է»։
Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանը սեփական կադրային բանկ է բացել, Շիրինյանն արձագանքեց, որ անձամբ է ցանկանում ուսումնասիրություն անել, որից հետո նոր կարող է հետևություն անել։

«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ հրապարակային բան հայտնել։ Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»,- շարունակեց Արա Շիրինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել