aliq.ge:  Շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երբեք չի շեղվի եվրոպական ուղուց:

«Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կմիավորենք մեր երկիրը, կվերծանենք տնտեսությունը: Մենք կշարունակենք շարժվել զարգացման եվրոպական ուղով, մեզ համար գլխավոր արժեքը կշարունակի մնալ մարդը: Մենք նույնիսկ մեր ամենաագրեսիվ քննադատներին կծառայեցնենք հայրենիքին, և նրանք շատ շուտով կհասկանան, թե որքան անհեռանկարային է ստի և բռնության վրա հիմնված իրենց քաղաքականությունը», - հայտարարում էր Իվանիշվիլին` Վրաստանի Եվրոպայի խորհրդում նախագահության առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Վրաստանը ԵԽ նախագահությունը ստանձնել է նոյեմբերի 27-ին: Եվրոպական այս կառույցում Վրաստանի նախագահությունը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիս: