Մարզական և կրթական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում
11:55 - 05 հունիսի, 2019

Մարզական և կրթական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով հիմնարկում գործող «Սպորտային ինքնագործ միավորման» անդամների մասնակցությամբ իրականացվեց բիլիարդի առաջնություն, որին մասնակցում էր 16 դատապարտյալ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, երկօրյա համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց դատապարտյալ Է. Նավոյանը, որը հիմնարկի վարչակազմի կողմից արժանացավ խրախուսանքի:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ էլ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսվել և իրականացվում են համակարգչային դասընթացներ ազատազրկված կանանց և կալանավորված անչափահաս անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանի գլխավորությամբ դեռևս հունիսի մեկին հիմնարկում իրականացվել էին կավագործության փորձնական դասընթացներ դատապարտյալ կանանց և կալանավորված անչափահաս անձանց հետաքրքրվածության դեպքում այդ դասընթացները հետագայում կազմակերպելու և կիրառելու նկատառումներով:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել