Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան |tert.am|
16:10 - 19 հունիսի, 2019

Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Ս․ Պապիկյան |tert.am|

tert.am: Տրանսպորտի ոլորտում խնդիրներն օր օրի շատանում են, և կառավարության մոտեցումը մինչև հիմա անհասկանալի է․Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը։

«Այնքան է խորացել խնդիրը, որ տրանսպորտային ընկերությունները, որ նաև սպասարկող են, լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,-ասաց նա և նշեց, որ միասնական ցանց ունենալու մոտեցումը, չի կարծում, որ կարող է ոլորտը կանոնակարգել։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով համաձայնեց, որ իրավացի է և խնդիրը ՀՀ-ում շատ վատ ավանդույթներ ունի։ «Սկսած նրանից, որ տարբեր մարզերում կան կամ եղել են գծատերերի մենաշնորհներ, որոշ դեպքերում էլ այդ գծատերերը պարտավորություններից ելնելով, որ մաս են կազմել իշխանությանը, հաճախ գործել են՝ աշխատելով անգամ մինուսով։ Սա խնդիր է, որ լայն քննարկման կարիք ունի և պետք է ներգրավել նաև մտահոգ պատգամավորների ներուժը, ինչպես նաև սպասարկող ընկերությունների»,-ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ օրերս ոլորտային փոխնախարար է նշանակել, ով արդեն իսկ ձեռնամուխ է եղել տեսլականը ներկայացնելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել