ԱԺ նիտին «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշնյանին, թե ինչու է որոշվել, որ արտակարգ իրավիճակում պարեկը պիտի լինի ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց գործողությունների տրամաբանությունը եղել է հետևյալը․ հունվարի 30-ից գործող աշխատանքային խումբը փոխել է կարգավիճակը, նոր կարգավիճակով է աշխատում, և հետևաբար, գլխավոր պարեկ է Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք թիրախային աջակցություն տրվելու է մարդկանց, քանի որ այս օրերին շատերը չեն աշխատելու, վարչապետը պատասխանեց․

«Փորձեմ այս ընթացքում մեր վարած ամբողջ քաղաքականության տրամաբանությունը ներկայացնել։ Այստեղ կա երկու շահ․ մեկը Ձեր ասածն է, որ մարդը, որպեսզի գնա, իր էլեկտրաէներգիայի գումարը վճարի,  եկամուտ պիտի ստանա, երկրորդ շահը այն է, որ նա չվարակվի կորոնավիրուսով։ Եթե մենք այս երկու մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու, և դրա համար մենք փորձում ենք այպիսի լուծումներ։  Մենք չենք ասել՝ վերջ, բոլոր ռեստորանները Հայաստանում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ այդ միջոցը պետք է արդրացված և արդյունավետ լինի, որովհետև երբ այդ բոլոր ռեստորանները փակում ենք, այդ բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ դուք այդտեղից եկամուտ չեք ստանալու։ Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի»։

Իսկ Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք մարզերն ապահովված են լինելու վարակն ախտորոշող թեստերով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միայն թեստ ունենալը բավարար չէ, պետք է լինեն նաև ախտորոշող լաբորատորիաներ, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահին երեքն են։

«Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմն արդեն ցուցումներով հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։