Լուսանկարը Գարիկ Միսկարյանի Ֆեյսբուքյան էջից։
Արճիս համայնքը խմելու ջուր կունենա։ Երկու օր առաջ Տավուշի մարզպետարանից գնացել են Արճիս համայնք, խոսել բնակիչների հետ և խոստացել, որ մոտ ապագայում կլուծեն խմելու ջրի հարցը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արճիս համայնքի բնակիչ Դավիթ Վերանյանը։
«Մեզ խոստացան, որ Լոռի բերդից մինչև Բագրատաշեն գնացող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի խմելու ջրի ջրագծից ջուր կհասնի նաև մեզ»,- ասաց նա։
Մարզպետարանից չեն նշել, թե մասնավորապես երբ կսկսեն աշխատանքները և երբ կավարտեն, սակայն համայնքի բնակչները լիահույս են, որ մոտ ժամանակներս կունենան խմելու ջուր։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն տանող միջպետական ճանապարհը։ Բնակիչներն այս քայլին էին դիմել տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի խնդիրը պատասխանատու մարմիններին լսելի դարձնելու և լուծում գտնելու նպատակով։
comment.count (0)