Մարզպետարանները նվիրատվություններ են ընդունում՝ սոցիալապես անապահով բնակիչներին աջակցելու համար |hetq.am|
14:06 - 28 մարտի, 2020

Մարզպետարանները նվիրատվություններ են ընդունում՝ սոցիալապես անապահով բնակիչներին աջակցելու համար |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրության օրերին մարզպետարանները սոցիալապես անապահով բնակիչներին աջակցում են սննդամթերքով: Մարզերում հայտարարվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվություններ ընդունելու մասին, որը պահեստավորելու համար Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։ Տրամադրվող մարդասիրական օգնությունը պահեստավորելու եւ բաշխելու համար մարզպետարանները կամավորների են հավաքագրում:

Մարզպետարանների պաշտոնական կայքերը բնակիչներին տեղեկացնում են, որ պարենային եւ ոչ պարենային ապրանքները տրամադրում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած թիրախային խմբերին՝ միայնակ կենսաթոշակառուներ, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ,տեղաշարժման դժվարություն եւ տեսողության խնդիր ունեցողներ։

Տրամադրվող պարենային փաթեթի մեջ մտնում է՝ հաց, բուսական յուղ, շաքարավազ, մսի (ձկան) պահածո, ձավարեղեն (հնդկաձավար, բրինձ, հաճար), ալյուր, բանջարեղենի պահածոներ:

Ոչ պարենային ապրանքներ՝ օճառ, ժավել, դիմակ, ալկոգել, ձեռնոց, թաց անձեռոցիկ, զուգարանի թուղթ։  

Արտակարգ դրության առաջին օրերին մարզերում, հիմնականում, բաժանվել է համայնքների մանկապարտեզներում պահեստավորած սնունդը, քանի որ այդ հիմնարկները տեւական ժամանակ է, ինչ չեն գործում: Մանկապարտեզներում պահեստավորված սնունդը՝ բանջարեղեն, միրգ, միս, թխվածքաբլիթ, ձավարեղեն, շաքարավազ, պանիր, ձեթ եւ այլն, բաժանվել է տվյալ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին:

Սյունիքի մարզպետարանը հաշվետվություն է ներկայացրել մարզի համայնքներում 2020թ․ մարտի 16-ից մինչ օրս սոցիալական տարբեր խմբերի պարենային եւ ոչ պարենային ապրանքներ տրամադրելու մասին։ Ըստ այդմ՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն իր  Կապանի եւ Սիսիանի շահառուներին (Կապանի՝ 159 եւ Սիսիանի՝ 119) մեկ ամսվա համար տրամադրել է չոր սնունդ (ալյուր՝ 3 կգ, ձու՝ 10 հատ, նրբերշիկ՝ 1 տուփ, բրինձ՝ 1 կգ, հնդկաձավար՝ 1 կգ, վերմիշել՝ 1 կգ, շաքարավազ՝ 1 կգ, ոսպ՝ 1 կգ, բուսական յուղ՝ 1 լիտր, կարտոֆիլ 3 կգ, սոխ՝ 1 կգ, խտացրած կաթ՝ 2 տուփ, մսի պահածո՝ 2 տուփ: Սիսիան համայնքի միայնակ չաշխատող թոշակառուներից բաղկացած 93 ընտանիքի պարենային օգնություն է տրամադրել նաեւ մի ընկերություն:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել