shantnews.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին: Մեկնաբանելով այդ միջադեպից հետո ստեղծված իրավիճակը՝ Մարիա Զախարովան նշել է.

«Նոյեմբերի 13-ին հայտնվեցին այդ միջադեպի մասին տեղեկությունները, դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան տեղի ունեցածի հանգամանքները հետաքննելուն: Հաշվի առնելով այն, որ մենք ստացել ենք Մոսկվայում ՀՀ դեսպանության համապատասխան արձագանքը, մենք հետևում ենք այս իրավիճակի զարգացումներին:

Առաջին հերթին, ցանկանում եմ ընդգծել, որ իրավապահ մարմիններն անհապաղ գործի են անցել և քննում են բոլոր հանգամանքները»: