Մարությանը ծանոթացել է նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինաշխատանքներին
13:56 - 29 նոյեմբերի, 2019

Մարությանը ծանոթացել է նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինաշխատանքներին

Երևանի քաղապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետ քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որտեղ ընթանում էին ձմռան նախապատրաստական ակտիվ աշխատանքներ:

Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենում աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել