Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ  |civilnet.am|
13:23 - 17 ապրիլի, 2020

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ և 0 անվավեր ձայներով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին։

ԿԲ նախագահի ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնակցել էր 132 պատգամավորներից 119-ը։

Մարտին Գալստյանը ԿԲ խորհրդի անդամ էր։ Մինչ այդ ղեկավարում էր ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։

Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը։ 

Մարտին Գալստյանն ավարտել է նաև Հարվարդի համալսարանի Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցի մագիստրատուրան։

Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2008-ից ԿԲ նախագահն էր Արթուր Ջավադյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել