Մարտի 1-ի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը |armtimes.com|
18:32 - 29 ապրիլի, 2019

Մարտի 1-ի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործն այսօր մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Այս մասին ասացին Դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ գործով հսկող դատախազն այսօր հաստատել էր նրանց վերաբերյալ գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել