Մարտի 29-ին ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք
16:26 - 29 մարտի, 2020

Մարտի 29-ին ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2620 անձի նկատմամբ, 1357-ը՝ մայրաքաղաքում, 1263-ը՝ մարզերում։

Մարտի 29-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2107 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 50 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել