Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ անասուններ են վաճառվում. ֆերմեր |a1plus.am|

11:59 - 22 հուլիսի, 2019

a1plus.am։  «Մի քանի ամիս է, ինչ Վայոց Ձորում սարսափելի իրավիճակ է, գյուղեր կան, որտեղ մանր, խոշոր եղջերավոր անասունների 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելոզի ճիրաններում։ Հիվանդ անասուններին տանում են Մարտունու շուկա և վաճառում»,-այս մասին ահազանգում է ֆերմեր Տիգան Եղոյանը:

Նրա հավաստմամբ՝ Քարագլուխ, Շատին և այլ գյուղերում 38 մարդ վարակվել է այդ հիվանդությամբ:

«Մարտունու շուկայում անվերահսկելի իրավիճակ է, շատ անասուններ վարակված են։ Լավ, վերջապես ո՞վ է սրա պատասխանը տալու: Ո՞վ է կանգնելու գյուղացու կողքին»:

Ֆերմերի խոսքով՝ ինքը, իմանալով, որ վաճառվում են էժան այծեր, մի քանի հատ գնել է։ Երկու ամիս հետո նա դիմել է անասնաբուժական ծառայության պետին, որպեսզի ֆերմայում ստուգումներ անցկացվեն:

Եվ պարզվել է, որ մի քանի անասունը պատճառ է դարձել, որպեսզի 50 տեսակի էնդեմիկ այծատեսակներ վարակվեն բրուցելոզ հիվանդությամբ: Ասում է՝ ստիպված փոս է փորել, անասունը ենթարկել սպանդի և թաղել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել