Մաքրվում են շենքերի աղբամուղերը, ախտահանվում են վերելակները. Սերգեյ Հարությունյան |news.am|
16:36 - 21 մարտի, 2020

Մաքրվում են շենքերի աղբամուղերը, ախտահանվում են վերելակները. Սերգեյ Հարությունյան |news.am|

news.am: Պարետատան ցուցումով եւ մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե վարակի դեմ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում բազմաբնակարան շենքերում։

Հարությունյանի խոսքով՝ ողջ իրավիճակը վերահսկվում է. «Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ Երեկ գիշեր խորհրդակցություն եմ ունեցել նաեւ աղբահանության ոլորտը կորդինացնոց եւ ղեկավարող մարդկանց հետ եւ ինձ տեղեկացրեցին, որ մաքրվում են նաեւ շենքրի աղբամուղերը, բունկերները եւս ուշադրության կենտրոնում են»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ արտակարգ ռեժիմ սահմանելու առաջին իսկ օրից դիմել են «ՀԷՑ»–ին եւ «Վեոլիա ջուր» ընկերությանը, խնդրելով, որ պլանայանին անջատումները հետաձգեն եւ մատակարարումը լինի անխափան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել