shantnews.am:  Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը հայտարարել է, որ Իրանում չի մասնակցում որևէ բողոքի ցույցի: Այս մասին նա գրել է Twitter- ում:


Դեսպանի խոսքով՝ նա չի գնացել բողոքի ցույցերի, այլ՝ հարգելու ուկրաինական Boeing ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակը:

«Ես կարող եմ հաստատել, որ ես չեմ մասնակցել ցույցերին», – շեշտել է դեսպանը:

Նրա կարծիքով՝ նման հիշատակի միջոցառումներին մասնակցելը նորմալ արձագանք է:

«Ես հեռացա այդ վայրից հինգ րոպե անց, երբ ինչ-որ մեկը սկսեց վանկարկել», – ավելացրել է Մաքեյրը:

Նշենք, որ Թեհրանում հակակառավարական ցույցերի ժամանակ դեսպանը ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել: