Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի դեմ բազմամարդ ցույց է կազմակերպվել |shantnews.am|
08:12 - 25 հուլիսի, 2019

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի դեմ բազմամարդ ցույց է կազմակերպվել |shantnews.am|

shantnews.am: Երեկ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի պաշտոնն է ստանձնել երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Սակայն նրա պաշտոնավարման առաջին օրն այդքան էլ հարթ չի անցել:

Դաունինգ Սթրիթում ավելի քան տասը հազար ցուցարար է հավաքվել՝ Բորիս Ջոնսոնի դեմ կարգախոսեր հնչեցնելով:

Ոստիկանությունը շրջափակել է վարչապետի նստավայրը:

Ակտիվիստները ծուխ են արձակել, բարձր երաժշտություն միացրել: Ձերբակալվածներ չկան, քանի որ ցույցը խաղաղ ընթացք է ունեցել:

Հաջորդ բողոքի ակցիան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել