news.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոնկրետ առաջարկների մշակման հույս է հայտնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք կոնկրետ առաջարկների մշակել, որոնք ուղղված կլինեն ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայիս ցավալի վիճակից դուրս բերելուն, որում դրանք հայտնվել են տարբեր օբեյկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով», - երեքշաբթի ասել է Լավրովը՝ բացելով Պոմպեոյի հետ բանակցությունները: