Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
12:47 - 09 ապրիլի, 2019

Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։

Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջնահերթ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետև շահագործման և պահպանման։ Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։

Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել