Մեկնարկեց Թրամփի իմպիչմենտի գործընթացը |amerikayidzayn.com|
08:05 - 15 նոյեմբերի, 2019

Մեկնարկեց Թրամփի իմպիչմենտի գործընթացը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, ով առերեսվում է իմպիչմենտի լսումների հետ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են բաց լսումներ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու շուրջ։

Ամերիկացի երկու դիվանագետներ վկայություն են տվել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով, ըստ որի՝ նախագահ Թրամփը լիազորել էր իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին զբաղվել Ուկրաինայի հարցով ի շահ սեփական քաղաքական նպատակների:

«Ինձ համար տարօրինակ էր և անսովոր նման մոտցեցումը Ուկրաինայի քաղաքականության հարցում: Փաստորեն, առկա էին այս ուղղությամբ ամերիկյան քաղաքականության իրականացման երկու խողովակներ, որոնցից մեկը՝ սովորական, իսկ մյուսը՝ չափազանց առանձնահատուկ»,- նշել է դեսպան Վիլիամ Թեյլորը:

Դեսպան Թեյլորը և ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթը նշել են, որ Թրամփին ավելի շատ հետաքրքրում էր Ուկրաինային տրամադրվող օգնությունը իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսելու տեսանկյունից:

Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հանձաժողովի նախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով իմպիչմենտի գործընթացը պետք է բացահայտի, թե արդյոք նախագահ Թրամփը փորձել է օգտագործել օտար երկրի խոցելիությունը և հնարավորությունները ԱՄՆ ներքաղաքական կյանքում, արդյոք նա չարաշահել է իր իշխանությունը և որքանով է այս ամենը համատեղելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ:

Սակայն նախագահ Թրամփը հերքում է որևէ օրինախախտում՝ նվազեցնելով այս գործընթաի կարևորությունը և այն համեմատելով հեռուստատեսային շոուի հետ:

Հանրապետականները ևս աջակցում են Թրամփին՝ պնդելով, որ օգնությունը Ուկրաինային ի վերջո տրամադրվել է, սակայն որևէ հետաքննություն Բայդենների վերաբերյալ Ուկրաինայում այդպես էլ չի սկսվել:

Սոցիոլոգիական հարցումները սակայն ցույց են տալիս, որ հանրության զգալի հատվածը աջակցում է իմպիչմենտի գործընթացը: Դեմոկրատները հույս ունեն այս հարթակի վրա հասնել քաղաքական հաղթանակի:

«Իմպիչմենտը քաղաքական գործընթաց է: Սահմանադրությունն այն դիտարկոմ է հենց այս կտրվածքով»,- ասում է Սուսան Լո Բլոչը Ջորջթաուն համալսարանից:

Հանձնաժողովը մինչև մյուս շաբաթվա վերջ կլսի ևս 9 վկաներին, իսկ մինչև տարվա վերջ իմպիչմենտի վերաբերյալ հարցը կդրվի քվերակության Ներկայացուցիչների պալատում: Եթե օրինագիծը անցնի, ապա այն կտեղափոխվի Սենատ, որը պետք է վերջնական որոշում կայացնի նախագահի հեռացման կամ հետագա պաշտոնավարման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել