Մեկնարկեց դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների գործով առաջին նիստը. տուժող դատավորը նիստին չի մասնակցում |armtimes.com|
14:41 - 10 փետրվարի, 2020

Մեկնարկեց դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների գործով առաջին նիստը. տուժող դատավորը նիստին չի մասնակցում |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը:

Այն նախագահում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Նշենք, որ սկզբնապես գործը մակագրված է եղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն հետագայում վերամակագրվել է Գրիգորյանի արձակուրդում գտնվելու հիմքով:

Սույն գործով տուժող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստին չի ներկայացել: Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ տուժողին ծանուցագիր ուղարկվել է, սակայն այն վերադրաձվել է՝ «չպահանջված» նշումով: Դատարանը որոշեց հաջորդ անգամ ծանուցագիրն ուղարկել Աննա Դանիբեկյանի աշխատավայր:

Այնուհետեւ Մելիքսեթյանը հետաքրքրվեց կողմերից, թե ինչպիսի դիրքորոշում ունեն դատական նիստը տուժողի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ: Ամբաստանյալների պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ նրա բացակայությունը խոչընդոտ չէ, սակայն, ամեն դեպքում, հետաքրքիր կլինի պարզել՝ ինչպիսին է լինելու Դանիբեկյանի մասնակցությունը սույն գործին՝ հաշվի առնելով, որ նրա ցուցմունքը միակն է, որ դրված է մեղադրանքի հիմքում:

Մեղադրանքը պաշտպանող Ասպուրակ Ավետիսյանն էլ նշեց, որ Քրեական դատավարության օրենսգքրով սահմանված կարգի համաձայն՝ տուժողի մանսակցությունը նախապատրաստական փուլում պարտադիր պայման չէ:

Դատարանը որոշեց տուժող դատավորի բացակայության պայմաններում շարունակել դատական նիստը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել