Մեղադրանք է առաջադրվել Արամ Վարդանյանի եղբորորդուն եւ հարեւանությամբ բնակվող մի անձի |armtimes.com|
15:42 - 06 մարտի, 2020

Մեղադրանք է առաջադրվել Արամ Վարդանյանի եղբորորդուն եւ հարեւանությամբ բնակվող մի անձի |armtimes.com|

armtimes.com: «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերաբերյալ:

Այս մասին ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ բողոքարկել են նշված երկու անձանց ձերբակալման որոշումները, ինչը քննվելու է միջնորդությունների հետ համատեղ:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի: Ըստ պաշտպանի՝ Արման Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է ամուսինների ցուցմունք, որոնք նշել են, որ իրենք ենթադրում են, թե Վարդանյանն իրենց որդուն առեւանգել է. «Ընդ որում, այդ ամուսիններն ասում են, որ իրենց որդին նման բան չի ասել, դա միայն իրենց ենթադրությունն է»:

Նշենք, որ խոսքը օրեր առաջ Էրեբունում հրազենային վիրավորում ստացած 37-ամյա տղամարդու ծնողների մասին է. տղամարդը, ըստ պաշտպանի, պարբերաբար բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Ինչ վերաբերում է Վարդանյանի որդուն, նա ազատ է արձակվել. «Նա բերման էր ենթարկվել ակնհայտ ապօրինի կերպով, նույնիսկ չեն կարողացել պարզաբանել, թե ինչ կասկածանքով, ընդամենը նշել են, որ կողոպուտ եւ առեւանգում կատարելու կասկածանքով, բայց քանի որ այն չի հաստատվել, ազատ են արձակել»:

Հարցին, թե որտեղ է այժմ Արամ Վարդանյանը եւ ինչ կարգավիճակ ունի այս քրեական գործով, Սահակյանը պատասխանեց, որ Հայաստանում է եւ որեւէ կարգավիճակ չունի. «Արամ Վարդանյանին նույնիսկ քննչական մարմին կամ ոստիկանություն հրավիրող չի եղել, մենք այս երկու օրերի ընթացքում հայտարարել ենք, որ ծանուցում չի եղել, եւ, բնականաբար, բոլորը տեղեկացված են, որ մենք նրա փաստաբաններն ենք, մեր միջոցով եւս նրան որեւէ մեկը որեւէ տեղ չի հրավիրել»: Սահակյանի խոսքով՝ իրենց մինչեւ հիմա չի ներկայացվել փաստաթուղթ այն մասին, թե նախօրեի գործողություններն ինչի շրջանակներում են իրականացվել. «Ավելին՝ երբ դրանից հետո Ոստիկանությունը հայտնել էր, թե նրան ձերբակալելու որոշում է եղել, մենք երկու օր ապարդյուն փորձում ենք պարզել, թե նման որոշում ով է կայացրել կամ առհասարակ կայացվել է, թե ոչ, մեզ նման որոշում մինչ այս պահը չի ներկայացվել, ուստի մենք հասկանում ենք, որ նման որոշում չի էլ եղել»:

Մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերից բացի, Արամ Վարդանյանի տանը գործողությունները շարունակվել էին նաեւ երեկ՝ կեսօրին. ոստիկանները խուզարկություն էին իրականացրել Վարդանյանի բնակարանում, որի համար արդեն ներկայացրել են դատարանի թույլտվություն. «Եղել է Վաչե Մարգարյանի կողմից կայացված որոշում, որով դատարանը թույլատրել է իրականացնել խուզարկություն, սակայն չի որոշել, թե ինչ իրեր հայտնաբերելու համար է դա կատարվելու, այդ որոշումը եւս մեր կողմից բողոքարկվելու է»: Խուզարկության արդյունքում, ըստ պաշտպանի, առգրավվել է Արամ Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա. «Երեկ առգրավել են լուսանկարներ, նրա եւ հարազատների հարսանիքների, ծնունդների եւ տարբեր արարողությունների տեսաերիզներ, որոնք որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն չունեին, բայց մենք հասկանում ենք, որ Արամ Վարդանյանի անձնական կյանքը շատ է հետաքրքրում մեր իշխանություններին, եւ նրանք պարբերաբար միջամտում են նրա անձնական կյանքին, ինչի առթիվ եւս մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու:

Մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերից բացի, Արամ Վարդանյանի տանը գործողությունները շարունակվել էին նաեւ երեկ՝ կեսօրին. ոստիկանները խուզարկություն էին իրականացրել Վարդանյանի բնակարանում, որի համար արդեն ներկայացրել են դատարանի թույլտվություն.

«Եղել է Վաչե Մարգարյանի կողմից կայացված որոշում, որով դատարանը թույլատրել է իրականացնել խուզարկություն, սակայն չի որոշել, թե ինչ իրեր հայտնաբերելու համար է դա կատարվելու, այդ որոշումը եւս մեր կողմից բողոքարկվելու է»:

Խուզարկության արդյունքում, ըստ պաշտպանի, առգրավվել է Արամ Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա. «Երեկ առգրավել են լուսանկարներ, նրա եւ հարազատների հարսանիքների, ծնունդների եւ տարբեր արարողությունների տեսաերիզներ, որոնք որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն չունեին, բայց մենք հասկանում ենք, որ Արամ Վարդանյանի անձնական կյանքը շատ է հետաքրքրում մեր իշխանություններին, եւ նրանք պարբերաբար միջամտում են նրա անձնական կյանքին, ինչի առթիվ եւս մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել