Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|
13:07 - 13 փետրվարի, 2020

Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|

pastinfo.am: Չեմ կարող ասել Beeline և Ucom ընկերությունների միացումից խնդիրներ կան, թե ոչ, որովհետև այս պահին ուսումնասիրություն է իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Օրեր առաջ առաջին նիստն էր։ Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու։ Ընդ որում շուկաները դրանք թե՛ ամրակցված կապն է, թե՛ ինտերնետն է, թե՛ շարժական ինտերնետն է, թե՛ բջջային կապն է։ Այսինքն բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Վերջինս նշեց, եթե տեսնեն շուկայի տնտեսական մրցակցության առումով խնդիր կլինի, ապա իրենց դատողությունները կլինեն այդ տեսակետի։ Գեղամ Գևորգյանը նկատեց՝ հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի գործարքի հետ կապված, սակայն այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, քանի որ ամբողջական տվյալները վերլուծում են։

Հարցին՝ արդյոք կապի ոլորտում մենաշնորհ չի լինի, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց. «Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա։ Բայց նաև պետք է գնահատենք ֆիքսված կապից օգտվողների քանակը, արդյոք այդ ոլորտը շարունակում է մնալ տենդենցի մեջ և ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա»,-նշեց Գեղամ Գևորգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել