Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ |aysor.am|
10:22 - 07 հունիսի, 2019

Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ |aysor.am|

aysor.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը:

«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», - ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի:

«Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ևս ստանալ: Ոչ այնքան փոքր բան», - ասել է ՀՀ վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել