Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|
20:14 - 20 փետրվարի, 2020

Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|

factor.am: Մենք քաղաքացիներին պարզ ներկայացելու ենք այն խնդիրների ցանկը, որով ցանկանում ենք հանրաքվեի միջոցով լուծել, ներկայացնելու ենք, թե ինչով է կարևոր հանրաքվեի գնալը, և այն շեշտադրումները, որոնք ընկած են հիմքում, ներկայացնելու ենք քաղաքացիներին այդ դեպքում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը:

Այս մասին   նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է ժողովրդին համոզեն, որ հօգուտ «Այո»-ի քվեարկեն:

«Մենք չենք խոսում առանձին անձանց կամ պաշտոնյաներին կամ դատավորներին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ բոլոր կառույցները գործում են նոր Սահմանադրության շրջանակում, ՍԴ-ն չի անցել նոր Սահմանադրությամբ աշխատելու ռեժիմին»,- ասաց  նա:

ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները և, հատկապես, արտախորհրդարանական գործիչները թաքնված «Ոչ»-ի քարոզարշավ են իրականացնում:

«Ներկայացնելով, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավ»,- ասաց Լիլիթ Մակունցը: Նա չի բացառում այն սցենարը, որ հանրաքվեի նախօրեին Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան: «Մենք դիտարկել ենք, որ կարող է այդ տարբերակը լինել»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ պատրաստ են նաև նման սցենարի:


Մանրամասները՝ տեսանյութում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել