Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր․ Զելենսկի |lragir.am|
18:55 - 28 ապրիլի, 2019

Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր․ Զելենսկի |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քացաքացիություն շնորհելու հնարավորությունը:

Զելենսկին պատասխանել է. «Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր: Դա խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունքն է: Դա ազատ ու մրցակցային ընտրություններ չունենալու իրավունքն է:

Դա բնական իրավունքներն ու մարդու ազատությունները մոռանալու իրավունքն է: Այդ պատճառով պետք չէ հույս ունենալ, որ շատ ուկրաինացիներ կցանկանան դառնա «նոր նավթ», որին Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերածել սեփական ժողովրդին:

Ուկրաինացիներն ազատ մարդիկ են ազատ երկրում: Անկախ, ինքնիշխան ու անբաժան: Ուկրաինայի քաղաքացիությունն ազատություն է, արժանապատվություն ու պատիվ: Դա այն է, ինչ պաշտպանել ենք ու շարունակելու ենք պաշտպանել»:

Նա նշել է, որ Ուկրաինայի և ուկրաինացիների հետ չպետք է խոսել սպառնալիքի, ռազմական ու տնտեսական ճնշման լեզվով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել