Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին. Արայիկ Հարությունյան |aysor.am|
08:53 - 02 ապրիլի, 2019

Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am։ Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին։ Առկա են լրջագույն խնդիրներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության որակի վրա, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով շրջանների մի շարք դպրոցների սեյսմակայունության խնդրին՝ նա նշեց, որ լրջագույն այդպիսի խնդիր ունի շուրջ 400 դպրոց։

Նախարարի խոսքով՝ դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է, լրջագույն կրթական խնդիր են նաև կոմպլեկտավորված դասարնները, որտեղ տարբեր տարիքային խմբերի աշակերտներ են հավաքված։

«Լուծումները մշակվում են, պետք է անցնենք դրանց տեղայնացմանը և ներդրմանը։ Դրանցից ամենակարևորը դպրոցների ֆիզիկական վիճակը բարելավվելու համար լրացուցիչ միջոցներ գտնելն է։ Անցած տարի շահագործման հանձնեցինք ամբողջովին նոր 5 ավագ դպրոց, հիմա սկսել ենք իրականացնել 7 դպրոցի վերանորոգման ծրագիր», - ասաց ԿԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել