Մենք պետք է ապրենք այս վարակի հետ դեռ երկար ժամանակ․ Անգելա Մերկել |bbc.com|
11:21 - 24 ապրիլի, 2020

Մենք պետք է ապրենք այս վարակի հետ դեռ երկար ժամանակ․ Անգելա Մերկել |bbc.com|

bbc.com: Եվրոպական միության առաջնորդները երկարատև բանակցություններից հետո հաստատեցին 540 միլիարդ եվրո արժողությամբ եվրոպական տնտեսության աջակցության ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ից։ 

Միաժամանակ ԵՄ անդամ պետությունները համաաձայնության եկան, որ սահմանափակումների միջոցառումները պետք է թուլացվեն ըստ ԵՄ հանձնաժողովից ստացված ուղեցույցի։

Տեսակոնֆերանսի սկզբում Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին կոչ էր արել հյուսիային ավելի հարուստ ու համավարակից քիչ տուժած երկրների առաջնորդներին ցուցաբերել ավելի շատ միասնություն։ Բանակցությունների ավարտից հետո Կոնտին իր բավարարվածությունը հայտնեց՝ համաձայնագիրն անվանելով «կարևոր շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ»։

Հանդիպումից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մինչ դեռ, զգուշացրել է, որ Գերմանիայում դեռ չեն տեսնում «բռնկման ավարտ, այլ հակառալը՝ սկիզբ»։ 

«Մենք պետք է ապրենք այս վարակի հետ դեռ երկար ժամանակ, ու Գերմանիան պետք է պատրաստ լինի կատարել այլ, շատ ավելի մեծ ներդրում ԵՄ բյուջեում», - ասել է կանցլեր Մերկելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել