Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|
06:45 - 04 դեկտեմբերի, 2019

Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, գրում է The New York Times-ը:

Կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ բանավեճի ֆոնին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում ամբողջությամբ կորել է համակարգումը, դաշինքի «ուղեղը մահացել է»: Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է սկսի մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի վերահսկի իր ճակատագիրը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլերը նման գնահատականի հետ չեն համաձայնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել